Ընտրատարածք |
||
Ծննդյան թիվ |
12.04.1975 |
|
Կուսակցություն |
Անկուսակցական |
|
Խմբակցություն |
||
Հանձնաժողով |
Ծնվել է 1975 թ. ապրիլի 12-ին Երեւանում:
1998թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Իրավաբան: Իրավաբանական գիտությունների թեկնածու: Հեղինակ է մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների եւ մեկ մենագրության:
1998թ. ՀՀ իրավաբանների միության անդամ: 1998-1999 թթ. վերապատրաստվել է Հունգարիայի սահմանադրական եւ օրենսդրական քաղաքականության ինստիտուտում:
1999 թվականից` ԵՊՀ դասախոս, 1999-2002 թթ.` Երեւանի Էրեբունու համայնքի ավագանու անդամ, ապա խորհրդի նախագահ: 2000 թ.` «Հայաստանի ավագանիներ» հասարակական կազմակերպության անդամ: 2003թ.` ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի գիտխորհրդի անդամ:
2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 17 ընտրատարածքից: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ նախագահին կից քաղաքացիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ: Անկուսակցական:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: