Տպել
Լեւոն Ռաֆայելի Պողոսյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
13.02.1955
Կուսակցություն
Միավորված Աշխատանքային Կուսակցություն
Խմբակցություն
Հանձնաժողով



Ծնվել է 1955 թ. փետրվարի 13-ին Երեւանում:

1977թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ճարտարագետ-էլեկտրիկ: ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ: Պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով (2001թ.):

1977-1990թթ. աշխատել է «Հրազդան» ԱՄ «Սիգնալ» ՓԲԸ-ում ճարտարագետ, բաժանմունքի վարիչ: 1990- 1994թթ. եղել է «Սելենա» նախագծային բյուրոյի տնօրեն, 1994-2003 թթ.` «Մշակ» ՓԲԸ գլխավոր տնօրեն:

2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՄԱԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՄԱԿ խմբակցության անդամ: ՄԱԿ անդամ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: