National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Ալեքսան Համբարձումի Կարապետյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
28.03.1950
Կուսակցություն
«Ազգային միաբանություն» կուսակցություն
Խմբակցություն
Հանձնաժողով



Ծնվել է 1950 թ. մարտի 28-ին Երեւանում:

1974 թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1989 թ.՝ ԽՄԿԿ ԿԿ առընթեր Բաքվի բարձրագույն կուսակցական դպրոցը: Ճարտարագետ-տնտեսագետ:

1974-1976 թթ. ԵրՊԻ ինժեներական հիդրոլոգիայի ամբիոնում աշխատել է ավագ լաբորանտ, միաժամանակ՝ ինժեներաշինարարական ֆակուլտետի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, 1976-1980 թթ.՝ ԵրՊԻ ԼԿԵՄ կոմիտեի երկրորդ, ապա առաջին քարտուղար: 1980-1985 թթ. եղել է «Երեւանշին» ԱՇՄՄ կուսկոմիտեի երկրորդ, առաջին քարտուղար, 1985-1990 թթ.՝ ՀԿԿ Կենտկոմի շինարարության եւ քաղաքային տնտեսության, ապա սոցիալ-տնտեսական բաժինների հրահանգիչ, 1991-1992 թթ. «Պրոմեթեւս-Անդրնավթգազշին» բաժնետիրական ընկերությունում` վարչության պետ: 1992-1995 թթ. աշխատել է «Քաղշին» ՇՄՄ պետի տեղակալ, միավորման առեւտրային կենտրոնի տնօրեն, 1995-1996 թթ.՝ «ԱԿ եւ Կ» ՍՊԸ նախագահ, 1996-1999 թթ.՝ հայ-բուլղարական «Արմբոլինվեստ» համատեղ ձեռնարկության գլխավոր տնօրեն:

1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր ( «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամ:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ԱՄ կուսակցության համամասնական ընտրացուցակով: ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱՄ խմբակցության քարտուղար: ԱՄ կուսակցության առաջին փոխնախագահ: ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ: 2004 թ. Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am