Տպել
Գեւորգ Առաքելի Հակոբյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
02.11.1954
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով



Ծնվել է 1954 թ. նոյեմբերի 2-ին Կամոյի շրջանի Մուխան գյուղում:

1985 թ. ավարտել է Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) խորհրդային առեւտրի ինստիտուտը: Տնտեսագետ:

1973-1975 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1976-1990 թթ. Երեւանի համակցված կերերի գործարանում աշխատել է էլեւատորի վարիչ, 1990-1997 թթ.՝ գլխավոր տնօրենի տեղակալ, 1997 թ.՝ Երեւանի համակցված կերերի ԲԲԸ նախագահ:

2000 թ. հոկտեմբերի 15-ին` ԱԺ պատգամավոր (թիվ 10 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 18 ընտրատարածքից: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ: ՀՀԿ անդամ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: