National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Աշոտ Ռոբերտի Տոնոյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
05.03.1958
Կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան»
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ



Ծնվել է 1958թ. մարտի 5-ին Երեւանում:

1976-1978թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1974-1976թթ. աշխատել է ՀԽՍՀ թեթեւ արդյունաբերության մինիստրության հաշվիչ կենտրոնում` որպես տեխնիկ, 1978-1985թթ.` «Ռելե» գործարանում` կարգավորող վարպետ: 1985թ. հիմնադրել է «Երամ» սննդի կոոպերատիվը: 1991-1996թթ. աշխատել է «Տիգրիս» շինարարական կոոպերատիվում` որպես գլխավոր ինժեներ: 1996թ. հիմնադրել է «Ռոբերտ» շինարարական ՍՊԸ-ն եւ զբաղեցրել տնօրենի պաշտոնը: 2002թ. հիմնադրել է «Տոնուս» ծածկերի բարձրացման մեթոդով մասնագիտացված շինարարական  ՍՊԸ-ն, որը 2006 թվականից նաեւ «Ռոբերտ» ՍՊԸ-ի իրավահաջորդն է: Զբաղեցնում է «Տոնուս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը:

2006թ. մայիսի 19-ին ընտրվել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի պատվավոր անդամ:

2006թ. հայ-ուկրաինական սպորտային կապերի զարգացմանը մատուցած ծառայությունների համար Ուկրաինայի Հանրապետության Նախագահի կողմից պարգեւատրվել է հուշամեդալով, իսկ Հայաստանում օլիմպիական շարժման զարգացմանը մատուցած ծառայությունների համար` ՀԱՕԿ-ի ոսկե շքանշանով: 2007թ. Վանաձորի «Սանահին» կառավարման ինստիտուտի ատեստացիոն հանձնաժողովի որոշմամբ նրան շնորհվել է  «Սանահին» կառավարման ինստիտուտի պատվավոր պրոֆեսորի կոչում, Ասպետների միջազգային միության կողմից` ասպետի կոչում: Շնորհվել է նաեւ Բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում:

ՀՀ քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայի եւ «Զեյթուն» մարզական ակումբի պատվավոր նախագահ, «WPKA» քիքբոքսինգի աշխարհի ֆեդերացիայի կազմխորհրդի եւ «Inernational Police-Motor Corporations» միջազգային կազմակերպության անդամ, «Սոզվեզդիա» միջազգային գիտական, մշակութային, սպորտային կազմակերպության խորհրդի անդամ:

2007թ. մայիսի 12-ին  Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 3 ընտրատարածքից:

Ամուսնացած է, ունի երկու  երեխա:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS