Տպել
Ռուբեն Ռաֆիկի Հայրապետյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
09.03.1963
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով



Ծնվել է 1963 թ. մարտի 9-ին Երեւանում:

1988 թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ:

1980-1982 թթ. աշխատել է Երեւանի «Ալմաստ» գործարանում էլեկտրամոնտյոր:

1983-1985 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1985-1988 թթ. աշխատել է Երեւանի սննդի թիվ 7 միավորումում բանվոր, 1988-1991 թթ.` հաշվապահ: 1991-1993 թթ. եղել է «Հայծխախոտ» միավորումում տնօրենի տեղակալ, 1993-1995 թթ.` գլխավոր ճարտարագետ, 1996-1999 թթ.` Ավանի թաղապետ, 1998 թ.` «Հայծխախոտ» ԲԲԸ խորհրդի նախագահ:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 1 ընտրատարածքից: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում ընդգրկված չէ: 2006թ. հուլիսի 22-ից ՀՀԿ անդամ:

Ամուսնացած է, ունի երեք երեխա: