Տպել
Հրանտ Ռոբերտի Մադաթյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
24.05.1964
Կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան»
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ


Ծնվել է 1964թ. մայիսի 24-ին Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում:

1989թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետի հեռակա ուսուցման բաժինը:

1982-1984թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1984-1985թթ. աշխատել է Ծովագյուղի խորհրդային տնտեսությունում որպես բանվոր, 1985-1986թթ.` փոխտնօրեն, 1986-1987թթ.` Սեւանի եւ Հրազդանի շրջանների բույսերի կարանտինի պետական տեսչության պետ, 1987-1991թթ.` Ծովագյուղի խորհրդային տնտեսության կուսկազմակերպության կոմիտեի ազատված քարտուղար, 1993-1995թթ.` ՀՀ քաղավիացիայի վարչության «Տուրավիա» պետական ձեռնարկության փոխտնօրեն, 1995-2004թթ.` «Սեւան-Մոթել» ՊՓԲԸ-ի տնօրեն, 2004-2007թթ.` «Սեւան-Մոթել» ՓԲԸ-ի տնօրեն:

1983-1991թթ. ԽՄԿԿ անդամ:

1986-1991թթ. Սեւանի շրջխորհրդի դեպուտատ:

2007թ. մայիսի 12-ին  Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 23 ընտրատարածքից:

Ամուսնացած է, ունի հինգ երեխա: