Տպել
Հակոբ Ռաֆիկի Հակոբյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
26.01.1958
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով



Ծնվել է 1958 թ. հունվարի 26-ին Մարտունու շրջանի Ծովինար գյուղում:

1980 թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ճարտարագետ-տնտեսագետ:

1980-1983 թթ. «Արփա-Սեւան» շինտրեստում աշխատել է տնտեսագետ, 1983-1988 թթ.՝ ճարտարագետ-տնտեսագետ, պլանային բաժնի վարիչ, 1988-1995 թթ.՝ պետի տեղակալ, 1995-1999 թթ.՝ գործադիր տնօրեն, ապա «Արփա-Սեւան» ԲԲԸ նախագահ:

1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 43 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Կայունություն», ապա խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չի ընդգրկվել, այնուհետեւ «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 34 ընտրատարածքից: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ: 2006թ. հուլիսի 22-ից ՀՀԿ անդամ:

Ամուսնացած է, ունի երեք երեխա: