Տպել
Աշոտ Սերյոժայի Աղաբաբյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
08.11.1952
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ



Ծնվել է 1952թ. նոյեմբերի 8-ին Երեւանում:

1978թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ: Պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով (1996թ.):

1970-1972թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1974թ. աշխատել է Երեւանի մետաքսի կոմբինատում հանգուցակապող, 1974-1977թթ. նույն կոմբինատում` փականագործ, 1977-1978թթ.` Երեւանի տրիկոտաժի կոմբինատի տնտեսագետ, ապա ճարտարագետ, 1979թ.` «Հայուղեւորտրանս»-ի ավագ տնտեսագետ: 1979-1980թթ. եղել է Երքաղսովետի գործկոմի առեւտրի վարչության թիվ 3 սննդառի խանութի վարիչ, 1980-1983թթ.` Երեւանի թիվ 6 սննդառի խանութի վարիչի տեղակալ, 1983-1992թթ.` Երեւանի թիվ 4 սննդառի խանութի վարիչ: 1988թ. մասնակցել է «Անկախության բանակ» ռազմահայրենասիրական կազմակերպության մարտական գործողություններին (Երասխավան, Նուբարաշեն, Նոյեմբերյան, Լաչին եւ այլն): Ռազմական խորհրդի անդամ, շտաբի պետ: 1990թ. ընտրվել է Երեւանի Մաշտոցի շրջխորհրդի պատգամավոր:

1993-1999թթ. եղել է «Հրազդան» մարզահամալիրի գլխավոր տնօրեն, 1999 թվականից` «Հրազդան մարզահամալիր Վ.Ձ.» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ: 2002թ. ընտրվել է Երեւանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 48 ընտրատարածք): Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 33 ընտրատարածքից:

Ամուսնացած է, ունի երեք երեխա: