Տպել
Սամվել Միսակի Բալասանյան
Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
12.10.1954
Կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան»
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1954թ. հոկտեմբերի 12-ին Լենինականում (Գյումրի):

1976թ. ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, 1983թ.` Մոսկվայի սննդի արդյունաբերության ինստիտուտը: Մանկավարժ-մաթեմատիկոս: Սննդի տեխնոլոգ:

1976-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1977թ. Լենինականի գարեջրի գործարանում աշխատել է բանվոր, 1978թ. հրուշակեղենի ֆաբրիկայում՝ տեխնոլոգ:

1992-1999թթ. եղել է գարեջրի գործարանի տնօրեն:

1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 63 ընտրատարածք): Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի, ապա արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Կայունություն», ապա Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում պատգամավորական խմբի անդամ:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 49 ընտրատարածք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հայխնայբանկում» ավանդադրված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնայողական ավանդները վերականգնելու եւ փոխհատուցելու հնարավորություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ: ՕԵ խմբակցության ղեկավար:

2005թ. պարգեւատրվել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 35 ընտրատարածքից:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ:

2010թ. հոկտեմբերի 7-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

Ամուսնացած է, ունի երեք երեխա: