National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Գոհար Աղաբեկի Ենոքյան



Ծնվել է 1942թ. հունվարի 25-ին Երեւան քաղաքում:

1962թ. ավարտել է Երեւանի թիվ 2 պրոֆտեխուսումնարանը, 1975թ.` Կիեւի թեթեւ արդյունաբերության տեխնոլոգիական ինստիտուտը: Ինժեներ-տեխնոլոգ:

1959թ. աշխատել է Երեւանի պահածոների գործարանում` որպես բանվորուհի,.1962-1965թթ.` Երեւանի թիվ 5 կարի ֆաբրիկայում` արտադրամասի վարպետ, 1965-1975թթ.` Երեւանի սարքաշինական գործարանում` ավագ ապրանքագետ, այնուհետեւ արտահանման բաժնի պետ, 1975-1979թթ.`  Հայաստանի թեթեւ արդյունաբերության նախարարության պլանատնտեսագիտական վարչությունում` որպես կարի, կոշիկի եւ կաշվե գալանտերեայի բաժնի գլխավոր տնտեսագետ, բաժնի պետ: 1982-1985թթ. նշանակվել է Երեւանի Կլարա Ցետկինի անվան ԿԱՄ «Կրասնի Շվեյնիկ» մասնաճյուղի տնօրեն, իսկ 1985թ.` նույն նախարարության կազմում տեղափոխվել Երեւանի «Գարուն» ԿԱՄ գլխավոր տնօրեն: 1987-1991թթ. եղել է ՀԽՍՀ շրջանային պատգամավոր, 1989-1992թթ.` ԽՍՀՄ Գերագուն խորհրդի պատգամավոր: 1991-1997թթ. եղել է ՀՀ կանանց համահայկական միության վարչության անդամ, 1993-1997թթ.` Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի վարչության անդամ, 1996-2007թթ.` ՀՀ Արդյունաբերողների եւ գործատուների միության նախագահության անդամ: 1997-2007թթ. ընտրվել է «Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ եւ գործադիր տնօրեն:

1999թ. պարգեւատրվել է  ՀՀ արդյունաբերողների եւ գործատուների միության Ոսկե մեդալով, 2000թթ. արժանացել է  ԱՄՆ կենսագրական ինստիտուտի «Դարի մարդ» կոչմանը, 2001թ. ԼՂՀ նախագահի կողմից պարգեւատրվել է  «Մխիթար Գոշ» մեդալով:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կանանց խորհրդի նախագահ:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա:






ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am