National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Հրանուշ Հրանտի Հակոբյան



Ծնվել է 1954թ. ապրիլի 12-ին Կամոյի շրջանի (այժմ Գավառ) Սարուխան գյուղում:

1975թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, 1989թ.` Մոսկվայի ԽՄԿԿ Կենտկոմին կից հասարակական գիտությունների ակադեմիան, 1994թ.` Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Մաթեմատիկոս,  իրավաբան, քաղաքագետ: Իրավաբանական գիտությունների դոկտոր:

1975-1983թթ. ԵՊՀ-ում աշխատել է որպես դասախոս-ընթերակա: 1978-1983թթ. ընտրվել է ԵՊՀ ԼԿԵՄ կոմիտեի քարտուղարի տեղակալ, ապա` քարտուղար: 1983-1985թթ. եղել է ՀԼԿԵՄ կենտկոմի քարտուղար:1985-1990թթ.` ղեկավարել է Հայաստանի Երիտասարդական կազմակերպությունը,  ՀամԼԿԵՄ Կենտկոմի բյուրոյի անդամ /Մոսկվա/:

1986-1990թթ. ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, Գերագույն Խորհրդի նախագահության անդամ:

1990-1995թթ.`  մեծամասնական ընտրակարգով ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր (թիվ 203 ընտրատարածք): Գերագույն Խորհրդի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

1995-1996թթ.` ընտրվել է  Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 121 ընտրատարածք): Ազգային ժողովի  Սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Հանրապետություն» խմբակցության անդամ:

1995-1997թթ. եղել է ԱՊՀ ՄԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, 1996թ.-ից Միջխորհրդարանական միության անդամ։

1996-1998թթ.` նշանակվել է ՀՀ սոցիալական ապահովության նախարար:

1999-2003թթ. մեծամասնական ընտրակարգով ընտրվել է  Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 41 ընտրատարածք): Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի քարտուղար:

2003-2007թթ. դարձյալ մեծամասնական ընտրակարգով ընտրվել է  Ազգային ժողովի  պատգամավոր (թիվ 32 ընտրատարածք): Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ: 2003թ. Միջխորհրդարանական միությունում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՄՄ-ի կին խորհրդարանականների համակարգող կոմիտեի անդամ:

2007թ. մայիսի 12-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

2007թ. հունիսի 7-ին ընտրվել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

2008թ. հունիսի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ:

Երեւանի պետական համալսարանի, Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի եւ Գավառի պետական համալսարանի խորհուրդների անդամ է։

1998թ. պաշտպանել է թեկնածուական, իսկ 2006թ. դոկտորական թեզերը։  Գավառի պետական համալսարանի պրոֆեսոր։

Դասախոսում է Գավառի պետական համալսարանում եւ ՀՀ պետական կառավարման ակադեմիայում: 4 գրքի եւ 40-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է:

Հայ կանանց միջազգային ասոցիացիայի նախագահ, Կանանց առողջության պահպանման ասոցիացիայի համանախագահ: «Երեւան», «Քեմբրիջ-Երեւան», «Հայաստանի մանկատներ» հիմնադրամների հոգաբարձու, «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի» հոգաբարձուների խորհրդի համանախագահ:

Պարգեւատրվել է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով, բազմաթիվ պատվոգրերով, շնորհակալագրերով, մեդալներով:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS