Տպել
Միքայել Վաղինակի Մանուկյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
10.04.1967
Կուսակցություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ



Ծնվել է 1967թ. ապրիլի 10-ին Երեւանում:

1986թ. ավարտել է Երեւանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղարվեստական ձեւավորում ֆակուլտետը: Նկարիչ:

1986-1988թթ. ծառայել է խորհրդային բանակում: Ղարաբաղյան ազատամարտի սկզբից մասնակցել է պատերազմական գործողություններին:

1992-2002թթ. աշխատել է «Երկիր» օրաթերթում` որպես թղթակից, 2002թ.` ՀՅԴ Գերագույն մարմնում` կուսակցական կազմակերպական աշխատանքների պատասխանատու:

Պարգեւատրվել է ԼՂՀ «Շուշիի ազատագրման համար», «Մարշալ Բաղրամյան»  եւ ԼՂՀ «Մարտական ծառայության» մեդալներով:

2002-2007թթ. եղել է ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից::

Ամուսնացած է, ունի երեք երեխա: