National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Լիլիթ Սերյոժայի Գալստյան

Ծնվել է 1962թ. նոյեմբերի 28-ին Երեւանում:

1985թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը, ստացել բանասերի որակավորում։

1996թ. ավարտել է  Հայաստանի Ամերիկյան համալսարանի քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ստացել քաղաքագիտության մագիստրոսի աստիճան։

2001-2002թթ. սովորել է Եվրախորհրդի քաղաքական հետազոտությունների Թբիլիսյան դպրոցում:

2006թ.ՀՀ ԳԱԱ-ում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1986-1987թթ.  Թալինի շրջանի Աշնակ գյուղի միջնակարգ դպրոցում աշխատել է ուսուցիչ։

1986-1991թթ.` եղել է ՀԼԿԵՄ Երքաղկոմի պրոպագանդայի բաժնի վարիչ։

1991-1999թթ.` Համազգային հայ կրթական եւ մշակութային միության գործադիր տնօրեն։ 1999-2005թթ.` ՀՀ ԿԳՆ Միջազգային ծրագրերի համադրման եւ աջակցման կենտրոնի գործադիր տնօրեն:

1999 թվականից Համազգային հայ կրթական եւ մշակութային միության  եւ «Համազգային» հիմնադրամի նախագահն է:

2005 եւ 2007թթ. որպես հրավիրյալ դասախոս դասավանդել է Գլենդելի Համայնքային Քոլեջում։

2002 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է, 2011 թվականից` Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի կառավարման խորհրդի անդամ:

Հեղինակ է թարգմանական երեք ժողովածուների՝ «12 պատմվածք եւ մեկ պիես» XX դարի ամերիկյան արձակի ժողովածու (1999), Վ. Սարոյան «Հայ մուկը» (2000), «XX դարի անգլիագիր արձակ» (2003)։

1986 թվականից հրապարակել է բազմաթիվ հոդվածներ եւ գիտական հրապարակումներ «Նորք», «Բանբեր», «Լրաբեր» «Ավանգարդ», «Երկիր», «Գարուն», «Ազատամարտ», «Ազդակ», «Անդրադարձ», «Երկիր Ավետյաց», «Դրոշակ» պարբերականներում։

Արժանացել է Կանադայի դեսպանատան մրցանակի` կանադական գրականության լավագույն թարգմանության համար։

Միջազգային մի շարք գիտաժողովների կազմակերպիչ է, կազմկոմիտեի անդամ, Գիտական ժողովածուների խմբագիր։

1990 թվականից ՀՅԴ  անդամ է։

2006-2007թթ.` ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ  կուսակցությունից:

Ամուսնացած չէ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS