Տպել
Արծվիկ Գարեգինի Մինասյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
01.01.1972
Կուսակցություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ



Ծնվել է 1972թ. հունվարի 1-ին ՀՀ Թալինի շրջանի Ոսկեթաս գյուղում:

1990-1995թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը` ստանալով տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում` տնտեսագիտական կիբեռնետիկա մասնագիտությամբ:

1995-1998թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի ասպիրանտուրան:

1997-1998թթ. կարճաժամկետ ծրագրերով ուսումնառությունը շարունակել է Մոսկվայում, Վաշինգթոնում եւ Նյու Յորքում` մասնակցելով անցումային շրջանի տնտեսական վերափոխումների հիմնախնդիրներին նվիրված դասընթացներին:

1997-2001թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավաբանի որակավորում` իրավագիտություն մասնագիտությամբ:

1996-1999թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում որպես մասնագետ, բաժնի պետ, վարչության պետ:

1998թ. սկսած դասախոսում է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում:

1999-2000թթ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության պետի տեղակալ:

2000թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը` ստանալով տնտեսագիտության թեկանածուի գիտական աստիճան: 11 գիտական հոդվածների հեղինակ է:

2000-2005թթ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել եւ աշխատել է ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի անդամի պաշտոնում:

2004-2005թթ. դասախոսել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, իսկ 2005-2006թթ.` նաեւ Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայում:

2005-2007թթ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել եւ աշխատել է ՀՀ աշխատանքի եւ սցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել  համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի երեք երեխա: