National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Արա Ռուդիկի Նռանյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
15.10.1973
Կուսակցություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1973թ. հոկտեմբերի 15-ին Երեւանում:

1995թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային  ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում, վերահսկում եւ տնտեսական գործունեության վերլուծություն» բաժինը: Տնտեսագետ: Տնտեսագիտության թեկնածու:

1990թ. աշխատել է «Սանտեխնիկ» կոոպերատիվում` որպես հաշվետար, 1993-1994թթ.` Հայկական հեռուստաընկերությունում` երիտասարդական-երաժշտական հաղորդաշարերի համահեղինակ եւ հաղորդավար, 1993-1995թթ.` «Արա» ՍՊԸ-ում` գլխավոր հաշվապահ, 1997-2000թթ.` ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում` նախ որպես  տարիֆիկացիայի եւ վերլուծության բաժնի 1-ին կարգի մասնագետ, այնուհետեւ սերտիֆիկացման եւ լիցենզավորման բաժնի 1-ին կարգի մասնագետ, ապա թռիչքների անվտանգության տեսչության գլխավոր մասնագետ, 2000-2001թթ.` ՀՀ պետական գույքի կառավարման նախարարությունում` պետական բաժնեմասի տնօրինման բաժնի պետ, 2001-2004թթ.` ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում` վերլուծության եւ ռազմավարական ծրագրերի մշակման բաժնի պետ:

Ունի ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:

2004 թվականից ՀՅԴ բյուրոյի տնտեսական հարցերով խորհրդականն է:

Դասախոսում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Հեղինակ է մի շարք գիտական, հրապարակախոսական  եւ վերլուծական հոդվածների:

2007թ. մայիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS