Տպել
Տաճատ Մարտունի Վարդապետյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
10.03.1966
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1966թ. մարտի 10-ին Վրացական ՍՍՀ Բոգդանովկայի շրջանի Փոքր Գոնդուրա գյուղում:

1991թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետը: Տնտեսագետ, ֆինանսիստ:

1991-1992թթ. աշխատել է «Մինի մաքս» փ/ձ-ում` որպես կոմերցիոն տնօրեն, 1992-1993թթ.`  Վրաստանի առողջապահության եւ պետական ապահովության  միասնական ֆոնդում`  առաջատար մասնագետ, 1993-1994թթ.`  Արդշինբանկի «Տաթեւ» մասնաճյուղում` տնտեսագետ, 1994թ.` ՀՀ կենտրոնական բանկի բանկերի եւ ֆինանսաբանկային  կազմակերպությունների  գործունեության կարգավորման  վարչության առաջին կարգի մասնագետ, 1994-1996թթ.`  Արդշինբանկի «Սպանդարյան» մասնաճյուղում` տնտեսագետ, 1996-1997թթ.`  Հայէկոնոմբանկի «Աբովյան»  մասնաճյուղում` կառավարչի տեղակալ, իսկ 1997-1998թթ.` կառավարիչ, 1999-2002թթ.`  Հայէկոնոմբանկի  «Խորհրդային» մասնաճյուղում`  կառավարիչ, 2002-2003թթ.` Երեւանի «Կենտրոն» թաղապետարանում` թաղապետի խորհրդական, 2003-2006թթ.` «Յունիբանկ» ՓԲԸ  «Կոմիտաս» մասնաճյուղում`  կառավարիչ: 2003 թվականին ընտրվել է «Վիրահայերի միասնություն»  հասարակական կազմակերպության համանախագահ: 2006-2007թթ. եղել է ITB միջազգային առեւտրային բանկի «Աբովյան» մասնաճյուղի կառավարիչ:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: