Տպել
Հայկ Արտյուշի Սանոսյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
02.01.1971
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ



Ծնվել է 1971թ. հունվարի 2-ին Վրաստանի Հանրապետության Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղում:

1991թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետը: Մանկավարժ:

1984-1986թթ. ընտրվել է Սաթխա գյուղի միջնակարգ դպրոցի, իսկ 1987-1989թթ.` Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետի աշխարհագրական բաժնի կոմերիտմիության քարտուղար: 1991-1992թթ. աշխատել է Նաիրիի շրջանի Գետամեջ գյուղի միջնակարգ դպրոցում` որպես պատմության, աշխարհագրության ուսուցիչ, այնուհետեւ` ուսմասվար: 1992-1995թթ. եղել է «Էջմիածնի ապրանքահումքային բորսա» ՍՊԸ տնօրեն, 1998-2001թթ.`  Ռուսաստանի Դաշնության Տյումեն քաղաքի «Դրուժբա-98» ՍՊԸ տնօրեն, նույն ժամանակահատվածում ընտրվել է «Սուրբ Մարիամ»  եկեղեցական  համայնքի խորհրդի  նախագահ: «Արտյուշ Սանոսյան եւ որդիներ» ՍՊԸ հիմնադիրներից մեկն է:

2003 թվականից հանդիսանում է «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպության նախագահության անդամ:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի չորս երեխա: