Տպել
Միշա Արտաշի Ստեփանյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
24.02.1949
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ



Ծնվել է 1949թ. փետրվարի 24-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում:

1976թ. ավարտել է Հայկական անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը: Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու:

1968-1970թթ. ծառայել է բանակում:

1976թ. աշխատել է Երքաղսովետի անասնապահական տնտեսությունում`  որպես զոոտեխնիկ-սելեկցիոներ, 1977-1989թթ.` բրդի հանրապետական լաբորատորիայում` գլխավոր զոոտեխնիկ, 1989-1997թթ.` Արարատի բրդի նախնական վերամշակման ֆաբրիկայում` տնօրեն, 1997-2001թթ.` «Հայգորգ» միավորումում` գլխավոր տնօրեն, 2001-2007թթ.` «Արմեն-Կարպետ» ԲԲԸ-ում` գլխավոր տնօրեն: 2005-2006թթ. իրականացրել է «Գործազուրկների եւ հաշմանդամների մասնագիտական ուսուցման ծառայությունների» ծրագիրը:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի երեք երեխա: