National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Արման Գալուստի Սահակյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
11.04.1974
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն

 
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1974թ. ապրիլի 11-ին Երեւանում:

1995թ. ավարտել է Երեւանի թատերական արվեստի պետական ինստիտուտի էստրադային բաժինը:

2007-2010թթ. ընդունվել եւ գերազանցությամբ ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հանրային կառավարման ֆակուլտետը:

1995-1997թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1994-1995թթ. աշխատել է «Հրազդան մարզահամալիր ՎՁ» ՓԲԸ-ում` որպես մարզաթատերական սեկտորի վարիչ, 1997-1998թթ.` «Դար 21» հեռուստաընկերության «Արդինի ստուդիա» ՓԲԸ-ում` տնօրեն, 1998-1999թթ.`  «Հրազդան մարզահամալիր ՎՁ» ՓԲԸ-ում` հետազոտման բաժնի վարիչ, այնուհետեւ տնօրենի տեղակալ, 1999-2001թթ.` Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում` տնօրենի տեղակալ, 2001-2004թթ.` Երեւանի քաղաքապետարանում` աշխատակազմի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչության պետ, 2004-2006թթ.` Երեւանի քաղաքապետի տեղակալ:

Երիտասարդության շրջանում տարվող աշխատանքների կազմակերպման եւ այդ բնագավառում ունեցած վաստակի, ակտիվ գործունեության եւ ներդրած ավանդի համար, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանն ակտիվորեն մասնակցելու համար պարգեւատրվել է ՀՀ վարչապետի պատվոգրերով:

2008թ. փետրվարի 23-ին պաշտպանության նախարարի հրամանով պարգեւատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով:

2010թ. մայիսի 8-ին Շուշիի ազատագրման 18-ամյակի կապակցությամբ պարգեւատրվել է ԵԿՄ պատվոգրով եւ «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: ՀՀԿ խորհրդի անդամ:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:






ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am