Տպել
Ալեքսան Մակարի Պետրոսյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
05.01.1956
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1956թ. հունվարի 5-ին Հոկտեմբերյանի շրջանի Բամբակաշատ գյուղում:

1977թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը: Ճարտարագետ-տեխնոլոգ:

1978-1991թթ. աշխատել է Հոկտեմբերյանի գինու գործարանում ճարտարագետ-տեխնոլոգ, 1991-1995թթ.` արտադրության պետ, գործարանի տնօրեն: 1995 թվականից` Էջմիածնի շրջանի Լենուղի գյուղի «ՄԱՊ» ՓԲԸ գործադիր տնօրեն եւ խորհրդի նախագահ:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր   (համամասնական ընտրակարգ, ՕԵԿ): Մինչեւ 2006թ. մայիսի 22-ը` ՕԵԿ եւ ՕԵ խմբակցության անդամ: 2006թ. մայիսի 25-ից` «Գործարար» պատգամավորական խմբի անդամ: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների, ապա ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների անդամ:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի երեք երեխա: