Տպել
Իշխան Միշայի Խաչատրյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
12.04.1969
Կուսակցություն
«Օրինաց երկիր» կուսակցություն
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1969թ. ապրիլի 12-ին Արարատի շրջանի Վեդի ավանում (Արարատի մարզ):

2005թ. հեռակա կարգով ավարտել է Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, էկոնոմիկայի եւ իրավունքի ինստիտուտը:

1987-1989թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1990-1991թթ. աշխատել է Վեդու ցածրլարման էլեկտրաապարատների գործարանում` որպես փոխտնօրեն:

2003թ. ընտրվել է Վեդու քաղաքային ավագանու անդամ:

2004-2005թթ. աշխատել է Վեդու քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնում` որպես առաջին կարգի մասնագետ, 2005-2007թթ.` գանձումների բաժնի պետ, 2007-2008թթ.` քաղաքացիների սպասարկման բաժնի պետ:

2008թ. մայիսի 8-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Օրինաց երկիր» կուսակցությունից: «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա: