National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Վահե Սարգսի Էնֆիաջյան

Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 24-ին Երեւանում:

1992թ. ավարտել է Երեւանի բիզնեսդպրոցը,  2003թ.` Երեւանի «Հայբուսակ» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, 2005թ.` ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի մագիստրատուրան: 2010թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ Քոթանյանի անվ. տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: Տնտեսագետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ:

1996-1998թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1999-2005թթ. եղել է Երեւանի «Հայբուսակ» համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ, 2001-2004թթ.` Կրթության միջազգային ակադեմիայի Երեւանի «Հայբուսակ» համալսարանի մենեջեր, 2001 թվականից` ԿՄԱ ԵՀՀ գիտական  խորհրդի անդամ, 2004 թվականից`  ԿՄԱ ԵՀՀ պրոռեկտոր, 2003-2006թթ.` ՀՀ ԱԺ նախագահին առընթեր երիտասարդական հարցերի խորհրդի գլխավոր քարտուղար, 2004 թվականից` «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» ՀԿ նախագահ, (2011թ.-ից պատվավոր նախագահ) 2005 թվականից` ԿՄԱ տնօրենների խորհրդի անդամ, 2007 թվականից` Կրթության միջազգային ակադեմիայի շրջանավարտների միավորում» ԵՀԿ նախագահ:

2009 թվականից ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահության անդամ, «Հատիս Երեւան» ակումբի հիմնադիր-նախագահության անդամ, ՀՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահության անդամ:

2007-2009թթ.` ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական

2006 թվականից` «Բարգավաճ  Հայաստան»  կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, ԲՀԿ Երիտասարդների Միության նախագահ, 2009 թվականից` ԲՀԿ նախագահության անդամ:

2009թ. դեկտեմբերի 2-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Մասնակցել է երեք տասնյակ միջազգային եւ համահայկական սեմինարների, դասընթացների, հավաքների Մոսկվայում, Բելգիայում, Ստրասբուրգում, Լոնդոնում:

Ավելի քան երկու տասնյակ  ծրագրերի եւ գիտական  հոդվածների հեղինակ է:

Պարգեւատրվել է մի շարք պատվոգրերով, շնորհակալագրերով  եւ մեդալներով:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am