Տպել
Մխիթար Ջանշիկի Հարությունյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
08.08.1968
Կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան»
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1968թ.  օգոստոսի 8-ին  Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում:

1986-1988թթ. ծառայել է խորհրդային բանակում:

2007թ. ավարտել է Գյումրու «Պրոգրես» համալսարանի ֆինանսներ եւ վարկ ֆակուլտետը:

1989-1991թթ. աշխատել է «Հրազդանմեքենա» գործարանում` որպես կարգավորող, 1991-1994թթ.` Հրազդանի ջերմատնային կոմբինատում` ավագ ինժեներ: 1994-1995թթ. ծառայել է ՀՀ ԱԱ ՀՄՍ հրամանատարական կազմում: 1995-1997թթ. զբաղվել է գործարարությամբ (արտերկրում): 1997-1998թթ. աշխատել է «Ծաղկաձոր» ԳՄՀ ՊՓԲԸ-ի կոմերցիոն գծով փոխտնօրեն, 1998-2009թթ.` «Ծաղկաձոր» ԳՄՀ ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն:

1990թ. հիմնադրել է «Ալաշկերտ» կամավորական ջոկատը եւ մասնակցել Բերդի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Գետաշենի, Շահումյանի, Մարտակերտի, Խոջալուի, Ֆիզուլու, Քարավաճառի ազատագրական մարտերին: 1991թ. «Օղակ» գործողություններից հետո նշանակվել է «Ալաշկերտ» ջոկատի շտաբի պետ:

Պարգեւատրվել է ՀՀ Նախագահի «Շնորհակալագիր» հատուկ պատվոգրով եւ «Արցախի մայրերի երախտագիտություն» շքանշանով:

2009թ. դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 25 ընտրատարածքից: 2006 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ է:

Ամուսնացած է, ունի երեք երեխա: