Ընտրատարածք 006

Աշտարակի խճուղուց Վահագնի թաղամասի արեւելյան, Գ-3 թաղամասի արեւմտյան եզրերով՝ մինչեւ Սիլիկյան թաղամաս տանող ճանապարհի հետ հատումը, այնուհետեւ մինչեւ Շիրազի փողոցի հետ հատումը, շարունակվում է Շիրազի, Լենինականի փողոցներով, շրջանցելով Լենինականի թիվ 4, 6, 8, 10 շենքերը, անցնում Լենինգրադյան փողոցի բազմաբնակարան շենքերի հյուսիսային մասով՝ մինչեւ Բաշինջաղյան փողոց, շարունակվում Բաշինջաղյան, Արզումանյան, Շինարարների, Էստոնական փողոցներով, Հրազդանի կիրճով՝ մինչեւ Աջափնյակ համայնքի վարչական սահմանը, այնուհետեւ համայնքի արտաքին սահմանով` մինչեւ Աշտարակի խճուղի: