Ընտրատարածք 008

Իսակովի պողոտայի Հայհաստոց միավորման պարսպից մինչեւ ջրանցք, ջրանցքով մինչեւ Ոսկանյան եւ Շահումյան 14 փողոցների հատման մասը, այնուհետեւ Շահումյան 14 փողոցով մինչեւ Սեբաստիա փողոց: Սեբաստիա եւ Ա.Վեգների փողոցների հատման մասից դեպի արեւմուտք` Օհանովի փողոցով մինչեւ Զորավար Անդրանիկի փողոցի հետ հատվելը: Զորավար Անդրանիկի փողոցով դեպի հարավ` մինչեւ Րաֆֆու փողոցի հետ հատվելը, Րաֆֆու փողոցով դեպի արեւմուտք, հատելով Շերամի փողոցը, ընդգրկում է Հարավ-արեւմտյան զանգվածի Բ-4 թաղամասն ամբողջությամբ: Ա.Բաբաջանյան եւ Զորավար Անդրանիկ փողոցների հատման մասից շրջանցում է Հարավ-արեւմտյան զանգվածի Բ-2 թաղամասը՝ դեպի հարավ միանում Իսակովի պողոտային: Ընդգրկում է Հարավ-արեւմտյան զանգվածի Բ-1, Բ-3, Ա-3, Մալաթիա, Շահումյան /Ախպարաշեն/ թաղամասերը, Արարատյան 1-ին եւ 2-րդ զանգվածները, ինչպես նաեւ Շենգավիթ համայնքից. Բագրատունյաց եւ Իսակովի պողոտաների հատման ուղետարից` Բագրատունյաց պողոտայով մինչեւ հատումը Արտաշեսյան փողոցի հետ, Արտաշեսյան փողոցով մինչեւ Շեւչենկո փողոցը, Շեւչենկո փողոցով մինչեւ Չեխովի փողոց, Չեխովի փողոցով մինչեւ Մայիսի 9-ի փողոց, Մայիսի 9-ի փողոցով մինչեւ Գ.Նժդեհի փողոց, Գ.Նժդեհի փողոցով մինչեւ Արշակունյաց պողոտա, Արշակունյաց պողոտայով մինչեւ հատումը Գետառ գետի հունի հետ` «Ավտոագրեգատների գործարան» ընկերության մշակույթի պալատի մոտ, այնուհետեւ Գետառ գետի հունով մինչեւ` Հրազդան գետը, Հրազդան գետով մինչեւ Բագրատունյաց եւ Իսակովի պողոտաների հատման կետը: Ընդգրկում է սահմանագծի նկարագրման ուղղությամբ դեպի ձախ գտնվող բոլոր թաղամասերը: