Ընտրատարածք 011

Քրիստափորի փողոցի եւ մետրոպոլիտենի ուղետարի հատման կետից` Քրիստափորի փողոցով մինչեւ հատումը Արշակունյաց պողոտայի հետ, այնուհետեւ Կոմիտասի անվան զբոսայգու արեւելյան վերջնամասով մինչեւ Հրազդան գետը, ընդգրկելով Կաշեգործների փողոցի բոլոր տները, շարունակվում է Հրազդան գետով մինչեւ Գետառ եւ Հրազդան գետերի միախառնման կետը, այնուհետեւ Գետառի հունով մինչեւ հատումը Արշակունյաց պողոտայի հետ` «Ավտոագրեգատների գործարան» ընկերության մշակույթի տան մոտ, շարունակվում Արշակունյաց պողոտայով մինչեւ Գ.Նժդեհի փողոցի հետ հատվելը, Գ.Նժդեհի փողոցով մինչեւ Գ.Նժդեհի հրապարակ, Գ.Նժդեհի հրապարակի եւ Բագրատունյաց պողոտայի առանցքային գծով` մինչեւ հատվելը Չեխովի փողոցի հետ, Չեխովի փողոցով մինչեւ «Հայէլեկտրամեքենա» ընկերության Չեխովի փողոցի անցամուտքը, անցամուտքից` «Հայէլեկտրամեքենա» ընկերության պարսպով մինչեւ Ներքին Շենգավիթի 13-րդ փողոցի եւ Շիրակի փողոցի հատումը, Շիրակի փողոցով մինչեւ հատումը Արշակունյաց պողոտայի հետ, այնուհետեւ երկաթգծի Երեւան-Մասիս ուղեգծով՝ մինչեւ հատումը Բագրատունյաց պողոտայի հետ, ընդգրկելով Արշակունյաց պողոտայի այդ հատվածում գտնվող կենտ համարներով շենքերը, Բագրատունյաց պողոտայով մինչեւ Բագրատունյաց պողոտայի եւ Արին-Բեդի փողոցի հատումը, ապա երկաթգծի ուղետարով մինչեւ հատումը Քրիստափորի փողոցի հետ: Ընտրատարածքն ընդգրկում է սահմանագծի նկարագրման ուղղությամբ դեպի ձախ գտնվող բոլոր թաղամասերը, Նոր Խարբերդի այգեգործական ընկերությունների տարածքը, ինչպես նաեւ Էրեբունի համայնքի մի մասը. Գ.Նժդեհի փողոցից` Շենգավիթ եւ Էրեբունի համայնքների տարածքների վարչական սահմանների հատման մասից, այդ համայնքերի սահմանագծով` մինչեւ Արին-Բերդի փողոց, Արին-Բերդի փողոցով մինչեւ Արին-Բերդի փողոցի եւ Արցախի պողոտայի հատման մասը: Այնուհետեւ Արցախի պողոտայի աջակողմյան մայթով, ընդգրկելով պողոտայի զույգ համարներով շենքերը` մինչեւ Այվազովսկու փողոց, Այվազովսկու փողոցով` մինչեւ Ավանեսովի եւ Նոր Արեշի 31-րդ փողոցների հատման մասը, Նոր Արեշի 31-րդ փողոցով, դուրս թողնելով 31-րդ եւ 27-րդ փողոցների տները` հասնում Նոր Արեշի 38-րդ փողոց, շարունակվում մինչեւ Էրեբունու փողոց, Էրեբունու փողոցի աջ մայթով` դուրս թողնելով փողոցի զույգ համարներով շենքերը, հասնում է Նոր Արեշի 26-րդ փողոց, հատում Էրեբունու փողոցը եւ ընդգրկելով փողոցի 25, 23, 21, 21/1 շենքերը հասնում մինչեւ Նոր Արեշի 11-րդ փողոց, ընդգրկելով Աթոյան փողոցի 80 շենքը եւ Էրեբունու փողոցի 1-11 կենտ համարի շենքերը, շարունակվում մինչեւ Երկաթուղայինների 6-րդ փողոց, հասնում Երկաթուղայինների 6-րդ եւ 9-րդ փողոցների հատման մաս, այնուհետեւ Ռոստովյան փողոց: Ռոստովյան փողոցով մինչեւ Արցախի պողոտա, հատում Արցախի պողոտան եւ հասնում Էրեբունի եւ Շենգավիթ համայնքների վարչական սահմանների հատման մաս` դուրս թողնելով Արցախի պողոտայի 10 եւ Գ.Նժդեհի 58 շենքերը: