Ընտրատարածք 013

Էրեբունի համայնքից` Քրիստափորի եւ Սեւանի փողոցների հատման մասից, Քրիստափորի փողոցի աջակողմյան եզրով դեպի արեւելք` մինչեւ երկաթգիծ, երկաթգծով շարունակվում մինչեւ Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի հետ հատվելը, Սարի Թաղի կառուցապատման եզրով դեպի Դավիթ Բեկի փողոց` մինչեւ Նուբարաշենի խճուղու հետ հատվելը` ընդգրկելով Մուշական, Ջրաշեն եւ Վարդաշեն թաղամասերը: Նուբարաշենի խճուղով՝ մինչեւ Խաչիկ Դաշտենցի եւ Նոր Արեշի 41-րդ փողոցի հետ հատման մասը, Նոր Արեշի 41-րդ փողոցով եւ 41-րդ փողոցի նրբանցքով՝ մինչեւ Ավանեսովի փողոց, շարունակվում մինչեւ Այվազովսկու փողոց, հասնում Նոր Արեշի 31-րդ փողոց, 31-րդ փողոցով` Էրեբունու փողոց, շարունակվում մինչեւ Նոր Արեշի 26-րդ փողոցի հետ հատվելը, կտրելով Էրեբունու փողոցը` շարունակվում մինչեւ Էրեբունու փողոցի եւ Նոր Արեշի 11-րդ փողոցի հատման մասը, շրջանցելով Էրեբունու փողոցի 1-11 կենտ համարներով շենքերը եւ Աթոյան փողոցի 80 շենքը, հասնում Երկաթուղայինների 6-րդ փողոց, Երկաթուղայինների 6-րդ եւ 9-րդ փողոցների հատման կետ, որից հետո 9-րդ փողոցով մինչեւ Ռոստովյան փողոց, Ռոստովյան փողոցի եւ Արցախի պողոտայի հատման մաս, կտրելով Արցախի պողոտան եւ ընդգրկելով Արցախի պողոտայի 10, Գ.Նժդեհի փողոցի 58 շենքերը, Էրեբունի եւ Շենգավիթ համայնքների սահմանագծով հասնում մինչեւ Քրիստափորի եւ Սեւանի փողոցների հատման մաս, ինչպես նաեւ Նուբարաշեն համայնքն ամբողջությամբ: