Ընտրատարածք 014

Սահմանագիծը սկսվում է Երեւանյան լճի ամբարտակի եւ Բագրատունյաց պողոտայի միացման կետից, ընթանում է Հրազդան գետի ձախ ափով մինչեւ Կոմիտասի անվան զբոսայգու վերջնամասը, շարունակվելով մինչեւ Արշակունյաց պողոտայի եւ Քրիստափորի փող. հատման կետը, հասնում Սեւանի փող. 124,128,130 եւ Սեւանի փող. 2-րդ նրբանցքի շենքերն ու տները՝ ընդգրկելով «Կանվոլնի» հանրակացարանի շենքերը, թեքվում աջ, հասնում . Նժդեհի փող., Արշակունյաց պողոտայի հատման կետից հասնում մինչեւ Արշակունյաց 36/3 շենքը, Մայիսի 9-ի եւ Մանանդյան փող. հատման կետով մինչեւ . Նժդեհի հրապարակ, այնուհետեւ թեքվելով աջ, Բագրատունյաց պողոտայով մինչեւ Երեւանյան լճի ամբարտակի միացման կետ: Ընտրատարածքը համալրվում է՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքից ընդգրկվում է Սեբաստիա եւ Մանուկյան փողոցների հատման մասից մինչեւ Հարավ-Արեւմտյան Բ-3 թաղամաս, այնուհետեւ Բ-3 թաղամասի սահմանով մինչեւ Զորավար Անդրանիկի փողոց, Զորավար Անդրանիկի փողոցից մինչեւ Բաբաջանյան փողոցի հատման մասը, Բաբաջանյան փողոցով մինչեւ Ծովակալ Իսակովի պողոտա՝ ընդգրկելով Հարավ-Արեւմտյան Բ-2 թաղամասն ամբողջությամբ/Գունավոր տպարանի տարածքին հարող շենքերի հետ/ եւ սեփական տնատիրույթների տարածքը, այնուհետեւ սահմանագիծն անցնում է Սեբաստիա եւ Մանուկյան փողոցների հատման մասից Սեբաստիա փողոցով, ընդգրկելով Արարատյան 1-ին զանգվածը մինչեւ Շենգավիթ համայնքի տարածք: Ընդգրկվում է Կենտրոն համայնքից Նորագյուղ թաղամասն ամբողջությամբ: