Ընտրատարածք 018

Սահմանագիծը սկսվում է Սարի Թաղի կառուցապատման արեւելյան եզրի եւ Դավիթ Բեկի փողոցի հատման եզրից, թեքվում աջ եւ Դավիթ Բեկի փողոցով շարունակվում մինչեւ Նուբարաշենի խճուղու հետ հատվելը՝ չընդգրկելով Դավիթ Բեկի փողոցի աջ եւ ձախ կողմերի տները, թեքվում Նուբարաշենի խճուղի՝ չընդգրկելով Նուբարաշենի խճուղու աջ եւ ձախ կողմերի տները, շարունակվում Նոր Արեշի 50-րդ փողոցով մինչեւ Նոր Արեշի 11-րդ փողոցի հետ հատվելը եւ Նոր Արեշի 11-րդ փողոցով շարունակվում մինչեւ Նոր Արեշի 26-րդ փողոց եւ 26-րդ փողոցով շարունակվում մինչեւ Էրեբունի փողոց, թեքվում աջ եւ Էրեբունի փողոցով շարունակվում մինչեւ Երկաթգիծ՝ ընդգրկելով Էրեբունի փողոցի բոլոր շենքերը, թեքվում դեպի ձախ եւ շարունակվում համայնքի տարածքի սահմանագծով՝ ընդգրկելով Նուբարաշեն համայնքի տարածքն ամբողջությամբ: