Տպել
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՅՈԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ
Մարզ` Գեղարքունիք
Մարզ` Գեղարքունիք,   |  Ընտրատարածք` 8
Ռուբիկ Շահումի Ստեփանյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
03.01.1958
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1958թ. հունվարի 3-ին Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում:

1976-1978թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:

1989թ. ավարտել է Ադրբեջանի ԽՍՀ ՆԳՆ միջնակարգ մասնագիտական դպրոցը: 1998թ.՝ ՀՀ ՆԳՆ եւ ԱԱ բարձրագույն դպրոցը: Իրավաբան: Ոստիկանության գնդապետ:

Մասնակցել է Արցախյան ազատամարտին:

1979-1991թթ. եղել է Երեւանի Սպանդարյանի ՆԳ բաժնի օպերլիազոր, 1991-1993թթ.՝ «Զվարթնոց» օդանավակայանի ՆԳ գծային բաժնի պետի տեղակալ, 1993-1994թթ.՝ Աղստեւի մարզային ՆԳ վարչության (ՄՆԳՎ) պետի տեղակալ: 1994-1995թթ.՝ Վայքի ՆԳ բաժնի պետ, 1995-1997թթ.՝ Գեղարքունիքի մարզի Մարտունու ՆԳ բաժնի պետ: 1998-2002թթ.՝ Կոտայքի ՆԳ բաժնի պետ: 2002-2008թթ.՝ Կոտայքի ՄՆԳՎ պետ, 2008-2014թթ. եղել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում: 2014-2016թթ.՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ:

Պարգեւատրվել է «Մարշալ Բաղրամյան» (2002թ., ՊՆ), «Մարտական ծառայության» (2002թ., ՀՀ) եւ (2006թ., ԼՂՀ), «Վազգեն Սարգսյան» (2003թ., ՊՆ), «Գարեգին Նժդեհ» (2004թ., ՊՆ), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի (2006թ.), «Ղազախստանի ՆԳ 15-րդ տարելից» (2007թ.), «Օրենքի պատվար» (2010թ.) մեդալներով: Արժանացել է «Ոստիկանության պատվավոր ծառայող» կոչման (2004թ.):

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 8 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ: