Տպել
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ
Մարզ` Լոռի
Մարզ` Լոռի,   |  Ընտրատարածք`
Արամ Մայիսի Խաչատրյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
06.07.1978
Կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր»
Հանձնաժողով
Էլ. փոստ
Ծնվել է 1978թ. հուլիսի 6-ին Վանաձորում (նախկինում՝ Կիրովական): 1999թ. ավարտել է ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը:

1999-2004թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1999-2001թթ. եղել է դասակի հրամանատար, 2001-2004թթ.՝ վաշտի հրամանատար, 2004-2009թթ.՝ գումարտակի շտաբի պետ, մայոր: 2010-2018թթ.՝ Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի հիմնական դպրոցի նախնական զինվորական պատրաստության ուսուցիչ: 2012-2016թթ.՝ Վանաձորի ավագանու անդամ: 2018թ. եղել է Լոռու մարզպետի տեղակալ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ: