Տպել
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՅՈԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ
Մարզ` Լոռի
Մարզ` Լոռի,   |  Ընտրատարածք` 9
Արեն Միքայելի Մկրտչյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
02.04.1992
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1992թ. ապրիլի 2-ին Ալավերդիում։

2012թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի կադաստրային գործ եւ քարտեզագրություն բաժինը:

2011-2016թթ. եղել է «1in.am» լրատվական կայքի եւ «Ժամանակ» օրաթերթի սպորտային բաժինների խմբագիր։ 2016-2018թթ.՝ քաղաքական-հրապարակախոսական «SOS», 2017-2018թթ.՝ քաղաքական երգիծական «Ք1» հաղորդաշարերի սցենարիստ։ 04.06.2018-14.01.2019թթ.՝ ՀՀ վարչապետի օգնական:

Իրականացրել է «SOS Գյումրի» բարեգործական ծրագիրը, որի շնորհիվ բնակարան է ստացել 1988թ. երկրաշարժից տուժած 26 անօթեւան ընտանիք (2015թ.):

Քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված վավերագրական ֆիլմաշարի (13 ֆիլմ) սցենարի հեղինակ է:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Ամուսնացած է: