Տպել
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ
Մարզ` Շիրակ
Մարզ` Շիրակ,   |  Ընտրատարածք`
Նազելի Հրաչի Բաղդասարյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
08.08.1983
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով
Էլ. փոստ
Ծնվել է 1983թ. օգոստոսի 8-ին Գյումրիում (նախկինում` Լենինական):

2005թ. ավարտել է Մոսկվայի ձեռներեցության միջազգային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը: Իրավագիտության մագիստրոս:

Մասնակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ռադիոցանցերի կառավարում» ռադիոմենեջերների (2008թ., Ուկրաինա) եւ Կիեւի ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության ինստիտուտի մեդիա իրավագետների կրթական ծրագրերի դասընթացներին (2017թ.):

1999-2006թթ. աշխատել է «Ցայգ» ՀԸ հաղորդավար: 2003-2005թթ.` ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի օգնական: 2005-2006թթ.` Մոսկվայի ժամանակակից հումանիտար ակադեմիայի երեւանյան մասնաճյուղի դասախոս: 2005-2018թթ.` «Ռադիո Հայ Գյումրի» ռադիոկայանի ղեկավար: 2006-2018թթ.` «Ցայգ» ՍՊԸ իրավաբան: 2012 թվականից` Ցայգ ՀԸ «Իրականում» հեռուստահաղորդաշարի հեղինակ եւ վարող: 2012 թվականից` քաղաքական եւ կոմերցիոն արշավների մեդիափորձագետ: 2014-2019թթ.` «Սթայլ Մեդիա» ՍՊԸ հիմնադիր սեփականատեր: 2015 թվականից` հանրային ելույթների եւ հրապարակախոսության դասընթացավար (մենթոր): 21.08.2018-14.01.2019թթ.` ՀՀ Շիրակի մարզպետի խորհրդական:

2011 թվականից Լրագրողների միջազգային դաշնության (IFJ) լիիրավ անդամ է: 2017-2019թթ. եղել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: 2018 թվականից` Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի (ԵՆԿ) խորհրդատվական խորհրդի անդամ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

«Մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները» գիտական աշխատության հեղինակ է (2005թ.):

Ամուսնացած է, ունի մեկ զավակ: