23.04.2009 | ||||||||||||||||||||||||
312 սենյակ
Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է՝ Քվեարկության արդյունքներով. 1.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման 5-րդ նստաշրջանի առաջիկա նիստի` 27-30 ապրիլի քառօրյայի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ միջազգային պայմանագրերը 1. Ն-576-24.03.2009-ԱՀ-011/0 2000 թվականի հուլիսի 24-ին Վաշինգտոնում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին առաջարկ
2. Ն-585-06.04.2009-ԱՀ-011/0 2008 թվականի նոյեմբերի 21-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ օդային տրանսպորտի մասին» համաձայնագիր
3. Ն-594-14.04.2009-ԱՀ-011/0 2008 թվականի հոկտեմբերի 10-ին Բիշկեկում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջտարածաշրջանային եւ մերձսահմանային համագործակցության խորհրդի մասին» համաձայնագիր
4. Ն-592-10.04.2009-ԱՀ,ԵԻ-011/0 2007 թվականի դեկտեմբերի 13-ին Աստանայում ստորագրված «Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագրի Կողմ հանդիսացող` 2007 թվականի հունվարի 1-ին Եվրոպական միությանն անդամակցած Բուլղարիայի Հանրապետության եւ Ռումինիայի նոր կարգավիճակին առնչվող փոփոխությունների մասին» արձանագրություն
Հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյան |