04.09.2009 | ||||||||||||||||||||||||||||
Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք 312 սենյակ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է՝ Քվեարկության արդյունքներով. 1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման 6-րդ նստաշրջանի առաջիկա նիստի` 15-17 սեպտեմբերի քառօրյայի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ միջազգային պայմանագրերը 1)
Ն-651-22.06.2009-ԱՀ-011/0 1977 թվականի մարտի 1-ին Նյու Յորքում ստորագրված «Կրթական, գիտական եւ մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» համաձայնագրի արձանագրություն
2)
Ն-650-22.06.2009-ԱՀ-011/0 1950 թվականի նոյեմբերի 22-ին Լեյք Սաքսեսում (Նյու Յորք) ստորագրված «Կրթական, գիտական եւ մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասի» համաձայնագիր
3)
Ն-648-22.06.2009-ԱՀ-011/0 2009 թվականի մարտի 6-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իտալիայի Հանրապետության կառավարության միջեւ մաքսային գործերում համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» համաձայնագիր
4)
Ն-667-13.07.2009-ԱՀ-011/0 2009 թվականի ապրիլի 22-ին Երեւանում ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ կրթության եւ գիտության բնագավառներում 2009-2012 թվականների համագործակցության ծրագիր
2.
Հեղինակի համաձայնությամբ Պ-412-24.12.2008-ԱՀ-012/0 «1988-1992 թվականների ընթացքում Ադրբեջանական ԽՍՀ-ի բոլոր եւ ԼՂԻՄ-ի (հետագայում` ԼՂՀ-ի) բազմաթիվ բնակավայրերում ադրբեջանական իշխանությունների կողմից տեղի հայ բնակչության նկատմամբ իրագործած ոճրագործությունները որպես ցեղասպանություն ճանաչման մասին» հայտարարության նախագծի քննարկումը հետաձգվեց մինչեւ 30 օրով:
|