19.02.2010 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է՝ Քվեարկության արդյունքներով. 1.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման 7-րդ նստաշրջանի առաջիկա նիստի` 22-25 փետրվարի քառօրյայի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ միջազգային պայմանագրերը, օրենքի նախագիծը, հայտարարության նախագիծը . 1)
Ն-817-08.02.2010-ԱՀ-011/0 2009 թվականի հունիսի 14-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների գաղտնի կառավարման համակարգ ստեղծելու հիմնական սկզբունքների մասին» համաձայնագիր
2)
Ն-822-10.02.2010-ԱՀ-011/0 2009 թվականի փետրվարի 26-ին Դամասկոսում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական եւ պաշտոնական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին» համաձայնագիր
3)
Ն-823-10.02.2010-ԱՀ-011/0 2009 թվականի փետրվարի 24-ին Կահիրեում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական, ծառայողական կամ հատուկ անձնագիր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից երկկողմ ազատման մասին» համաձայնագիր
4)
Ն-820-09.02.2010-ԱՀ-011/0 2007 թվականի հոկտեմբերի 5-ին Դուշանբեում ստորագրված «Մշակութային արժեքների հափշտակումների դեմ պայքարում եւ դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիր
5) Ն-819-09.02.2010-ԱՀ-011/0 2005 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված «Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի եւ դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» /կից առարկությմաբ/ համաձայնագիր Հանձնաժողովը առաջարկում է համաձայնագրի Հայաստանի Հանրապետության կողմից կատարված առարկության տեքստի 2-րդ պարբերության վերջին նախադասությունից հանել «եւ որոշ ադրբեջանական տարածքներ անցել են Լեռնային Ղարաբաղի հսկողության տակ» բառերը:
6)
Ն-816-08.02.2010-ԱՀ-011/0 2007 թվականի հոկտեմբերի 5-ին Դուշանբեում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի կազմավորման մասին» համաձայնագիր
7)
Ն-815-08.02.2010-ԱՀ-011/0 2008 թվականի նոյեմբերի 14-ին Քիշնեւում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների աշխատող միգրանտների եւ նրանց ընտանիքների անդամների իրավական կարգավիճակի մասին» կոնվենցիա
8)
Ն-821-10.02.2010-ԱՀ-011/0 2009 թվականի հունիսի 3-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Բենիլյուքսի պետությունների (Բելգիայի Թագավորության, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության եւ Նիդերլանդների Թագավորության) միջեւ անօրինական բնակություն հաստատած անձանց վերադարձնելու մասին» համաձայնագիր եւ կիրառման արձանագրություն
9)
Պ-770-17.11.2009-ԱՀ-012/0 «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը զինված հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու եւ խաղաղ բանակցային գործընթացը խոչընդոտելու Ադրբեջանի պատասխանատվության մասին» հայտարարության լրամշակված նախագիծ
10)
Կ-829-17.02.2010-ԱՀ-010/0 «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
|