01.10.2010 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է՝ Քվեարկության արդյունքներով. 1.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման 8-րդ նստաշրջանի առաջիկա նիստի` սեպտեմբերի 4-7 քառօրյայի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ միջազգային պայմանագրերը. 1)
Ն-983-29.09.2010-ԱՀ,ՖՎ-011/0 2010 թվականի հուլիսի 23-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ վարկային համաձայնագիր (Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում)
2
)Ն-950-16.07.2010-ԱՀ-011/0 2009 թվականի նոյեմբերի 10-ին Բուդապեշտում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հունգարիայի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիր
3)
Ն-961-17.08.2010-ԱՀ-011/0 2010 թվականի ապրիլի 27-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում Եվրասիական զարգացման բանկի գտնվելու պայմանների մասին» համաձայնագիր
4)
Ն-984-29.09.2010-ԱՀ,ՖՎ-011/0 2010 թվականի մայիսի 20-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ «Էներգամատակարարման հուսալիության եւ էներգետիկ արդյունավետության P4560-AM ծրագրի նախապատրաստման համար» կանխավճարի համաձայնագիր
5)
Ն-962-17.08.2010-ԱՀ-011/0 1979 թվականի հունիսի 23-ին Բոննում ստորագրված «Վայրի կենդանիների միգրացվող տեսակների պահպանության մասին» կոնվենցիա
6)
Ն-986-29.09.2010-ԱՀ-011/0 2003 թվականի մայիսի 21-ին Կիեւում ստորագրված «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին» արձանագրություն
7)
Ն-940-30.06.2010-ԱՀ-011/0 2006 թվականի դեկտեմբերի 20-ին Նյու Յորքում ընդունված «Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիա
8)
Ն-985-29.09.2010-ԱՀ-011/0 2010 թվականի ապրիլի 23-ին Հռոմում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իտալիայի Հանրապետության կառավարության միջեւ ոստիկանական ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր
9)
Ն-982-29.09.2010-ԱՀ-011/0 2010 թվականի մայիսի 17-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ օդային տրանսպորտի մասին» համաձայնագիր
2.
Հեղինակի առաջարկությամբ Պ-412-24.12.2008-ԱՀ-012/0 «1988-1992 թվականների ընթացքում Ադրբեջանական ԽՍՀ-ի բոլոր եւ ԼՂԻՄ-ի (հետագայում` ԼՂՀ-ի) բազմաթիվ բնակավայրերում ադրբեջանական իշխանությունների կողմից տեղի հայ բնակչության նկատմամբ իրագործած ոճրագործությունները որպես ցեղասպանություն ճանաչման մասին» հայտարարության նախագծի քննարկումը հետաձգվեց մինչեւ 30 օրով:
|