28.09.2007 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է՝ Քվեարկության արդյունքներով. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման 2-րդ նստաշրջանի առաջիկա նիստի` 1-4 հոկտեմբերի քառօրյայի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ միջազգային պայմանագրերը 1) Ն-1122-16.03.2007-ԱՀ-011/0 2006թ. փետրվարի 7-ին Բրուսելում եւ 2006թ. ապրիլի 3-ին Երեւանում ստորագրված` ՀՀ եւ Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջեւ շրջանակային համաձայնագիր
2) Ն-123-12.09.2007-ԱՀ-011/0 1998 թվականի հունիսի 18-ին ստորագրված «Աղետի մեղմացման եւ օգնության ցուցաբերման նպատակով հեռահաղորդակցական ռեսուրսների տրամադրման մասին» Տամպերեի կոնվենցիա
3) Ն-124-12.09.2007-ԱՀ-011/0 2007 թվականի ապրիլի 15-ին Կահիրեում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջեւ հանձնման մասին» պայմանագիր
4) Ն-125-12.09.2007-ԱՀ-011/0 2007 թվականի ապրիլի 15-ին Կահիրեում ստորագրված «Հայաստանի Հանարպետության եւ Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջեւ քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» պայմանագիր
5) Ն-1121-16.03.2007-ԱՀ-011/0 2006թ. հոկտեմբերի 23-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ գեոդեզիայի, քարտեզագրման, երկրի հեռահար զոնդավորման, հողային կադաստրի ստեղծման ու վարման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր
6) Ն-1157-25.05.2007-ԱՀ-011/0 2006 թվականի հոկտեմբերի 4-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռումինիայի կառավարության միջեւ առեւտրատնտեսական կապերի եւ գիտատեխնիկական համագործակցության մասին» 1991 թվականի հոկտեմբերի 4-ին ստորագրված համաձայնագիրը փոփոխող արձանագրություն»
7) Ն-1158-25.05.2007-ԱՀ-011/0 2006 թվականի հոկտեմբերի 4-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռումինիայի կառավարության միջեւ 1994 թվականի սեպտեմբերի 20-ին Բուխարեստում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռումինիայի կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի լրացուցիչ արձանագրություն»
8) Ն-1096-12.02.2007-ԱՀ-011/0 2006 թվականի փետրվարի 8-ին Ստոկհոլմում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Շվեդիայի Թագավորության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձաբար պաշտպանության մասին» համաձայնագիր
9) Ն-1130-22.03.2007-ԱՀ-011/0 2006 թվականի նոյեմբերի 6-ին Աստանայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիր
10) Ն-1143-12.04.2007-ԱՀ-011/0 Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լիտվայի Հանրապետության կառավարության միջեւ առեւտրատնտեսական համագործակցության մասին» 1998 թվականի ապրիլի 23-ի համաձայնագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության համար դադարեցնելու նպատակահարմարության վերաբերյալ ՀՀ Նախագահի առաջարկ
|