19.10.2007 | |||||||||||||||||||||||||||
Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է՝ Քվեարկության արդյունքներով. 1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման 2-րդ նստաշրջանի առաջիկա նիստի` 22-25 հոկտեմբերի քառօրյայի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ միջազգային պայմանագրերը 1) Ն-1154-25.05.2007-ԱՀ-011/0 2006 թվականի հունիսի 9-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակեպության միջեւ Երեւանում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության գրասենյակ հիմնելու մասին» փոխըմբռնման հուշագրի լրացուցիչ արձանագրություն
2) Ն-1151-15.05.2007-ԱՀ-011/0 2006 թվականի նոյեմբերի 16-ին Բեռլինում ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ առանց թույլտվության գտնվող անձանց հետ ընդունելու եւ տարանցիկ փոխադրելու մասին (Համաձայնագիր հետ ընդունելու մասին) համաձայնագիր
3) Ն-1129-22.03.2007-ԱՀ-011/0 2006 թվականի նոյեմբերի 6-ին Աստանայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին» համաձայնագիր
4) Ն-1097-12.02.2007-ԱՀ-011/0 1953 թվականի մարտի 31-ին Նյու-Յորքում ստորագրված «Կանանց քաղաքական իրավունքների մասին» կոնվենցիա
2. Հետաձգել հետեւյալ օրենքի նախագծի քննարկումը. Պ-088-28.08.2007-ԱՀ-010/0 Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին Հեղինակ` Րաֆֆի Հովհաննիսյան . /28.08.2007/, մինչեւ 90 օր ,
|