14.03.2008 | |||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է՝ Քվեարկության արդյունքներով. 1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման 2-րդ նստաշրջանի առաջիկա նիստի` 17-20 մարտի քառօրյայի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ միջազգային պայմանագրերը 1) Ն-216-01.02.2008-ԱՀ-011/0 2005 թվականի մայիսի 16-ին Վարշավայում ստորագրված «Մարդկանց շահագործման /թրաֆիկինգի/ դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիա
2) Ն-215-01.02.2008-ԱՀ-011/0 2005 թվականի մայիսի 16-ին Վարշավայում ստորագրված «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիա /կից հայտարարություններով
3) Ն-230-12.03.2008-ԱՀ-011/0 1928 թվականի նոյեմբերի 22-ին Փարիզում ստորագրված «Միջազգային ցուցահանդեսի մասին» կոնվենցիա
4) Ն-218-04.02.2008-ԱՀ-011/0 2007 թվականի մայիսի 25-ին Յալթայում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մասնագետների մասնագիտական վերապատրաստման եւ որակավորման բարձրացման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր
5) Ն-231-12.03.2008-ԱՀ,ՖՎ-011/0 2008 թվականի հունվարի 8-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ ծրագրի ֆինանսավորման մասին» համաձայնագիր
2. Հետաձգել հետեւյալ օրենքի նախագծի քննարկումը. 1) Պ-088-28.08.2007-ԱՀ-010/0, ՀՀ օրենքի նախագիծ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» մինչեւ 30 օրով:
|