07.11.2008

Քաղվածք 18


Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի թիվ 18(18) արձանագրությունից
7 նոյեմբերի 2008թ.ժ. 11.00.

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

Քվեարկության արդյունքներով՝

1.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին չորրորդ նստաշրջանի եւ նոյեմբերի 10-13-ի նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքի նախագիծը` այն քննարկելով երկու ընթերցմամբ (ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի 63-րդ հոդված)

1. ՕՆ-177, 17 սեպտեմբերի 2008թ.
ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահան Հովհաննիսյանի, Լիլիթ Գալստյանի, Արա Նռանյանի, Արմեն Ռուստամյանի, Արծվիկ Մինասյանի, Արմեն Աշոտյանի, Արտյուշ Շահբազյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

2. Հետաձգել հետեւյալ օրենքների նախագծերը

ա) Պ-130-20.09.2007-ԳԿ-010/0
ՀՀ ԱԺ պատգամավորներ Հ. Բիշարյանի, Հ. Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը - մինչեւ 90 օրով

բ) ՕՆ- 111, 04 սեպտեմբերի 2007թ.
Պ-112-04.09.2007-ԳԿ-010/0
ՀՀ ԱԺ պատգամավորներ Հ.Մարգարյանի, Հ.Բիշարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը - մինչեւ 90 օրով

գ) ՕՆ-82, 22 օգոստոսի 2007թ.
Պ- 028-12.07.2007-ԳԿ-010/0
ՀՀ ԱԺ պատգամավորներ Հ. Բիշարյանի, Հ. Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Արտադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը մինչեւ 120 օրով

դ) ՕՆ-122, 05 սեպտեմբեր 2007թ.
Պ-116-05.09.2007-ԳԿ-010/0
ՀՀ ԱԺ պատգամավորներ Հ.Բիշարյանի, Հ.Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մեծահասակների կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը - մինչեւ 120 օրով