02.04.2008

Քաղվածք 11


Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի թիվ 11(11) արձանագրությունից
2 ապրիլի 2008թ. ժ. 11.00.


Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը  

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Է՝

Քվեարկության արդյունքներով՝  

1.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին չորրորդ գումարման երրորդ նստաշրջանի ապրիլի 7-10-ի նիստերի  օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքի նախագիծը.

ա)   ՕՆ-151, 18 հոկտեմբերի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավորներ Հրանուշ Հակոբյանի, Հերմինե Նաղդալյանի, Վազգեն Կարախանյանի, Կարեն Կարապետյանի, Մյասնիկ Մալխասյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում) -  զեկուցող՝ Հրանուշ Հակոբյան, հարակից զեկուցող՝  Ռաֆիկ Պետրոսյան
   

2.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին չորրորդ գումարման երրրորդ նստաշրջանի եւ ապրիլի 7-10-ի նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքների նախագծերը.

ա) ՕՆ-123, 17 սեպտեմբերի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավորներ  Ա. Աշոտյանի, Ն. Զոհրաբյանի, Կ. Ավագյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»   ՀՀ օրենքի նախագիծը – զեկուցող       Արմեն Աշոտյան, հարակից զեկուցող՝  Ռաֆիկ Պետրոսյան    

բ)  ՕՆ-134, 26 սեպտեմբերի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավորներ   Ա. Աշոտյանի, Ն. Զոհրաբյանի, Է. Շարմազանովի, Կ. Ավագյանի, Վ. Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ  օրենքի նախագիծը -  զեկուցող՝  Արմեն  Աշոտյան, հարակից զեկուցող՝  Լիլիթ Գալստյան