Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի թիվ 12(12) արձանագրությունից
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է՝
Քվեարկության արդյունքներով՝
1.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին չորրորդ գումարման երրորդ նստաշրջանի ապրիլի 28-30-ի նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքների նախագծերը.
ա) ՕՆ-100, 29 օգոստոսի 2007թ.
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում) - զեկուցող՝ Ա. Գրիգորյան, հարակից զեկուցող՝ Ռ. Պետրոսյան
բ) ՕՆ-135, 02 հոկտեմբերի 2007թ.
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում) - զեկուցող՝ Լ. Մկրտչյան, հարակից զեկուցող՝ Ռ. Պետրոսյան
2. Հետաձգել հետեւյալ օրենքների նախագծերը մինչեւ 60 օրով
ա) ՕՆ-170, 18 մարտի 2008թ.
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի նախագիծը
բ) ՕՆ-79, 23 օգոստոսի 2007թ.
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը