09.04.2010 |
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն 2010թ. ապրիլի 9-ին Ազգային ժողովի նստավայրում (Բաղրամյան 19)` 334 սենյակում տեղի կունենան խորհրդարանականան լսումներ (նիստերի սկիզբը ժամը` 11.00): Լսումները կազմակերպում է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը: Լսումների թեման` Պ-774-25.11.2009թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Պ-7741 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», Պ-7742 «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (Հեղինակներ` Հովհաննես Մարգարյան, Ռուբեն Գեւորգյան, Հովհաննես Սահակյան) ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի քննարկումն է: Նախագծերի փաթեթը եւ կից փաստաթղթերը տեղադրված են Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում` http://www.parliament.am/drafts.php?sel=onagenda&lang=arm : Լսումների ընթացակարգի մասին կտեղեկացվի նիստերի ընթացքում: Լսումներին մասնակցելու համար հայտերը (կազմակերպության անվանումը, մասնակցի անունը, ազգանունը) ընդունվում են մինչեւ ս.թ. ապրիլի 7-ի ժ.18.00-ն` legcom@parliament.am հասցեով կամ 588349 հեռախոսահամարով: |