23.04.2010 |
ժ. 11. 00 Ազգային ժողովի պետական- իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ՈՐՈՇՈՒՄ Է՝ Քվեարկության արդյունքներով. 1. Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ գումարման 7-րդ նստաշրջանի 2010թ. ապրիլի 26-ից 29-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում դրական եզրակացությամբ ընդգրկել հետեւյալ նախագիծը. Կ-691-12.09.2009թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն) - երկրորդ ընթերցում Հիմնական զեկուցող` Ա.Նազարյան 2. Առաջարկել Ազգային ժողովի հերթական նստաշրջանի եւ չորրորդ գումարման 7-րդ նստաշրջանի 2010թ. ապրիլի 26-ից 29-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում դրական եզրակացությամբ ընդգրկել հետեւյալ նախագծերը. 1) Կ-810-02.02.2010 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», Կ-8101 «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», Կ-8102 «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», Կ-8103 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն) -առաջին ընթերցում. Հիմնական զեկուցող` Մ.Սարգսյան 2) Պ-764-12.11.2009թ. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (Հեղինակ` Անահիտ Բախշյան) - առաջին ընթերցում. Հիմնական զեկուցող` Ա.Բախշյան Ներկայացվում է լրամշակված տարբերակ: 3.
Հետաձգել
հետեւյալ նախագծերի հերթական նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու ժամկետը. 2) Պ-835-22.02.2010 «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (Հեղինակ` Վիկտոր Դալլաքյան) - մինչեւ 30 օրով. 3) Կ-841-11.03.2010 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն) - մինչեւ 30 օրով. 4) Պ-747-29.10.2009թ. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (Հեղինակ` Շիրակ Թորոսյան) - մինչեւ 30 օրով. 5) Պ-828-16.02.2010 ««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (Հեղինակներ` Անահիտ Բախշյան, Լարիսա Ալավերդյան, Զարուհի Փոստանջյան, Ստյոպա Սաֆարյան, Արմեն Մարտիրոսյան, Րաֆֆի Հովհաննիսյան) - մինչեւ 30 օրով. 6) Պ-750-30.10.2009թ. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (Հեղինակ` Լարիսա Ալավերդյան) - մինչեւ 15 օրով. 7) Պ-595-15.04.2009 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Պ-5951 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (Հեղինակներ` Արա Նռանյան, Վարդան Բոստանջյան, Ռուզաննա Առաքելյան, Գոհարիկ Ենոքյան, Սամվել Նիկոյան) - մինչեւ 30 օրով. 8) Պ-720-28.09.2009թ. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»(Հեղինակ` Արմեն Մարտիրոսյան) - մինչեւ 15 օրով : ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Դ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |