14.05.2010 |
Ազգային ժողովի պետական- իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ՈՐՈՇՈՒՄ Է՝ Քվեարկության արդյունքներով. 1. Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ գումարման 7-րդ նստաշրջանի 2010թ. մայիսի 17-ից 20-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում դրական եզրակացությամբ ընդգրկել հետեւյալ նախագծերը. 1) Կ-779-27.11.2009թ. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», Կ-7791 «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն) - երկրորդ ընթերցում Հիմնական զեկուցող` Պ.Սաֆարյան 2) Պ-774-25.11.2009թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Պ-7741 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», Պ-7742 «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (Հեղինակներ` Հովհաննես Մարգարյան, Ռուբեն Գեւորգյան, Հովհաննես Սահակյան) - երկրորդ ընթերցում Հիմնական զեկուցող` Հ.Մարգարյան Ընդունել ի գիտություն, որ ներկայացվելու է լրամշակված տարբերակ 2. Առաջարկել Ազգային ժողովի հերթական նստաշրջանի եւ չորրորդ գումարման 7-րդ նստաշրջանի 2010թ. մայիսի 17-ից 20-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում դրական եզրակացությամբ ընդգրկել հետեւյալ նախագիծը. 1) Կ-852-22.03.2010 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», Կ-8521 «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն) Հիմնական զեկուցող` Վ.Տերտերյան 2) Պ-865-01.04.2010 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», Պ-8651 «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», Պ-8652 «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (Հեղինակներ` Գալուստ Սահակյան, Ռաֆիկ Պետրոսյան, Վարդան Բոստանջյան, Արամ Սաֆարյան) Հիմնական զեկուցող` Ռ.Պետրոսյան 3) Կ-668-14.07.2009թ. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Կ-6681«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», Կ-6682 Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին » (Հեղինակ` ՀՀ կառավարություն) Հիմնական զեկուցող` Գ.Դանիելյան 4) Կ-906-14.05.2010 «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», Կ-9061 «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», Կ-9062 «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն) Հիմնական զեկուցող` Գ.Դանիելյան 3. Առաջարկել Ազգային ժողովի հերթական նստաշրջանի նախագծում դրական եզրակացությամբ ընդգրկել հետեւյալ նախագիծը. Կ-907-14.05.2010 «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն) Հիմնական զեկուցող` Գ.Մալխասյան 4. Հետաձգել հետեւյալ նախագծի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու ժամկետը. Պ-418-26.12.2008թ. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (Հեղինակ` Լարիսա Ալավերդյան) - երկրորդ ընթերցում- մինչեւ 30 5. Առաջարկել հետեւյալ նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` 24 ժամվա ընթացքում (որոշման նախագիծը կցվում է) 1) Կ-852-22.03.2010 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», Կ-8521 «Հայաստանի Հանրապետության վարչական 2) Պ-865-01.04.2010 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», Պ-8651 «Հայաստանի Հանրապետության 3) Կ-906-14.05.2010 «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հատուկ 6. Հետաձգել հետեւյալ նախագծերի հերթական նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու ժամկետը. 2) Պ-855-24.03.2010 «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (Հեղինակ` Լյովա Խաչատրյան) մինչեւ 60 օրով. 3) Պ-595-15.04.2009 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Պ-5951 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ 4) Պ-720-28.09.2009թ. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (Հեղինակ` Արմեն Մարտիրոսյան) - մինչեւ 30 օրով. 5) Պ-775-25.11.2009թ. «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ 6) Պ-003-20.06.2007թ. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (Հեղինակ` Վիկտոր Դալլաքյան)- մինչեւ 60 օրով. 7) Պ-020-09.07.2007թ. «Կոռուպցիայի կանխարգելման մասին», Պ-0201 «Կոռուպցիայի կանխարգելման պետական ծառայության մասին», Պ-0202 «Հայաստանի Հանրապետության քրեական 8) Պ-640-05.06.2009թ. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (Հեղինակներ` 7. Դրական եզրակացություն չներկայացնել հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվող հետեւյալ նախագծի վերաբերյալ` Պ-653-24.06.2009 «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Հեղինակ` Արմեն Մարտիրոսյան) 8. Ընդունել ի գիտություն, որ հեղինակը Պ-750-30.10.2009թ. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (Հեղինակ` Լարիսա Ալավերդյան) ՀՀ օրենքի նախագիծը հանում է շրջանառությունից եւ որպես համահեղինակ պատգամավոր Լ.Ալավերդյանը միանում Պ - 880-23.04.2010թ. ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Դ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|