03.12.2010 |
03.12.2010թ. Ազգային ժողովի պետական- իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ՈՐՈՇՈՒՄ Է՝ Քվեարկության արդյունքներով. 1. Առաջարկել Ազգային ժողովի հերթական նստաշրջանի եւ չորրորդ գումարման 8-րդ նստաշրջանի 2010թ. դեկտեմբերի 6-ից 8-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում դրական եզրակացությամբ ընդգրկել հետեւյալ նախագիծը. 1) Կ-904-11.05.2010 «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն) - երկրորդ ընթերցում. Հիմնական զեկուցող` Վ.Տերտերյան Նախագիծը համալրվել է առաջին ընթերցմամբ չընդունված 9-րդ եւ 12-րդ հոդվածներով: 2) Կ-978-23.09.2010 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Կ-9781 «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Կ-9782 «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», Կ-9783 «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», Կ-9784 «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լացումներ կատարելու մասին», Կ-9785 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», Կ-9786 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն) - երկրորդ ընթերցում . Հիմնական զեկուցող` Գ.Դանիելյան Կ-9781
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծից հանվել է առաջին ընթերցմամբ ընդունված 25-րդ հոդվածը: Քննարկման ընթացքում ընդունված առաջարկությունների հիման վրա հեղինակը ներկայացնելու է լրամշակված տարբերակ: 3) Կ-955-23.07.2010 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն) - երկրորդ ընթերցում. Հիմնական զեկուցող` Ա.Օսիկյան 4) Կ-960-10.08.2010թ. «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», Կ-9601 «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին (Հեղինակ` ՀՀ կառավարություն) - երկրորդ ընթերցում. Հիմնական զեկուցող` Մ.Բադալյան 5) Կ-1026-18.11.2010 «Փառքի շքանշանի մասին», Կ-10261 «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», Կ-10262 «Պատվո շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն) - առաջին ընթերցում. Հիմնական զեկուցող` Հ.Պողոսյան 3. Հետաձգել հետեւյալ նախագծի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու ժամկետը. 4. Հետաձգել հետեւյալ նախագծի հերթական նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու ժամկետը. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Դ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|