07.09.2007 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ԱԶԳԱՅԻՆ
ԺՈՂՈՎԻ
ՊԵՏԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ
ՀԱՐՑԵՐԻ
ՄՇՏԱԿԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՆԻՍՏԻ Թ. 1
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ
07.09.2007թ.
ժ. 11. 00
330 սենյակ
Ազգային ժողովի պետական- իրավական հարցերի մշտական
հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ
Է՝
Քվեարկության արդյունքներով.
1.
Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման
2-րդ
նստաշրջանի
օրակարգում ընդգրկել դրական
եզրակացություն ստացած
հետեւյալ օրենքների նախագծերը.
2.
Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման
2-րդ
նստաշրջանի
առաջիկա չորսօրյա նիստերի (10.09.07-13.09.07) օրակարգում
ընդգրկել դրական
եզրակացություն ստացած հետեւյալ օրենքների նախագծերը.
3. Հետաձգել հետեւյալ օրենքների նախագծերի քննարկումը./նստաշրջան/ 1) կոդ. «Պ-003» «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (հեղինակ` Վ.Դալլաքյան), 20.06.2007թ., մինչեւ 60 օրով: 2) կոդ. «Պ-020» «Կոռուպցիայի կանխարգելման մասին»,«Կոռուպցիայի կանխարգելման պետական ծառայության մասին»,«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (հեղինակ` Վ.Դալլաքյան), 09.07.2007թ., մինչեւ 30 օրով: 3) կոդ. «Պ-037» «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին (հեղինակներ` Արտաշես Ավոյան, Գուրգեն Սարգսյան,Մհեր Շահգելդյան), 23.07.2007թ., մինչեւ 60 օրով:
4. Կոդ. «Պ-006» «Աղետի գոտու վերականգնման 1989-2007թթ. աշխատանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ( հեղինակ` Վ.Դալլաքյան), 20.06.2007թ., Ազգային ժողովի որոշման նախագիծն Ազգային ժողովում քննարկելիս հարակից զեկուցմամբ հանդես չգալ:
5.
Ի գիտություն ընդունել, որ կոդ. «Պ-075» «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակի մասին (հեղինակ` Վ.Դալլաքյան), 07.09.1999թ., ՀՀ օրենքի նախագիծը հեղինակի կողմից հանվում է շրջանառությունից:
6.
Հաստատել պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կանոնակարգը` հանձնաժողովի նախագահի կողմից առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով հանդերձ:
7.
Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն Ազգային ժողովում քննարկելիս հարակից զեկուցմամբ հանդես չգալ:
|