16.05.2008 |
Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
Թ. 14 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ
16.05.2008թ. ժ. 11. 00 330 սենյակ
Ազգային ժողովի պետական- իրավական հարցերի մշտական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է՝
Քվեարկության արդյունքներով. 1. Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ գումարման 3-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքների նախագծերը (նախագծերի փաթեթները).
1) Պ-256-28.04.2008թ. «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Հեղինակ` Տիգրան Թորոսյան)
Հիմնական զեկուցող` Տ.Թորոսյան Հարակից զեկուցող` Դ.Հարությունյան
2) Կ-248-31.03.2008թ. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն)
Հիմնական զեկուցող` Ա.Մնացականյան Հարակից զեկուցող` Մ.Գասպարյան
3) Կ-249-31.03.2008թ. «Անվավեր հիմնադիր փաստաթղթեր ունեցող բնակարանային կոոպերատիվների անդամների սեփականության մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն)
Հիմնական զեկուցող` Մ.Վարդանյան Հարակից զեկուցող` Ռ.Զաքարյան
4) Կ-250-31.03.2008թ. «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն)
Հիմնական զեկուցող` Գ.Դանիելյան Հարակից զեկուցող` Ա.Դավթյան
5) Կ-263-07.05.2008թ. «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն)
Հիմնական զեկուցող` Մ. Վարդանյան Հարակից զեկուցող` Զ.Փոստանջյան 2. Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ գումարման 3-րդ նստաշրջանի առաջիկա չորսօրյա նիստերի (19.05.08-22.05.08) օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքների նախագծերը (նախագծերի փաթեթները). 1) Պ-183-29.11.2007թ. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», Պ-1831 -29-11.2007թ. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (Հեղինակներ` Անահիտ Բախշյան, Արմեն Մարտիրոսյան), առաջին ընթերցում Հիմնական զեկուցող` Ա.Բախշյան Հարակից զեկուցող` Ա.Դավթյան 2) Պ-256-28.04.2008թ. «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Հեղինակ` Տիգրան Թորոսյան), առաջին ընթերցում
Հիմնական զեկուցող` Տ.Թորոսյան Հարակից զեկուցող` Դ.Հարությունյան
3) Կ-248-31.03.2008թ. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն), առաջին ընթերցում
Հիմնական զեկուցող` Ա.Մնացականյան Հարակից զեկուցող` Խ.Մանուկյան
4) Կ-249-31.03.2008թ. «Անվավեր հիմնադիր փաստաթղթեր ունեցող բնակարանային կոոպերատիվների անդամների սեփականության մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն), առաջին ընթերցում
Հիմնական զեկուցող` Մ.Վարդանյան Հարակից զեկուցող` Ռ.Զաքարյան
5) Կ-250-31.03.2008թ. «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն), առաջին ընթերցում
Հիմնական զեկուցող` Գ.Դանիելյան Հարակից զեկուցող` Ա.Դավթյան
6) Կ-263-07.05.2008թ. «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն), առաջին ընթերցում
Հիմնական զեկուցող` Մ. Վարդանյան Հարակից զեկուցող` Զ.Փոստանջյան
7) Կ-008-22.06.2007թ. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Կ-0081-22.06.2007թ. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն), երկրորդ ընթերցում Հիմնական զեկուցող` Մ.Սարգսյան Հարակից զեկուցող` Ա.Շահբազյան 8) Կ-226-18.02.2008թ. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն), երկրորդ ընթերցում Հիմնական զեկուցող` Գ.Դանիելյան Հարակից զեկուցող` Զ.Փոստանջյան
3. Հետաձգել հետեւյալ օրենքների նախագծերի (նախագծերի փաթեթների) եւ Ազգային ժողովի որոշման նախագծի հերթական նստաշրջանի օրակարգի նախագիծ ընդգրկվելու ժամկետը.
1) Պ-037-23.07.2007թ. «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (Հեղինակներ` Արտաշես Ավոյան, Գուրգեն Սարգսյան, Մհեր Շահգելդյան), մինչեւ 30 օրով. 2) Պ-180-27.11.2007թ. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Հեղինակներ` Հովհաննես Մարգարյան, Արտաշես Ավոյան, Արմեն Մարտիրոսյան, Լարիսա Ալավերդյան), մինչեւ 60 օրով. 3) Պ-241-24.03.2008թ. «2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակի հաղթահարման ուղիներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» (Հեղինակ` Վիկտոր Դալլաքյան), մինչեւ 30 օրով:
4. Պ-089-28.08.2007թ. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Հեղինակներ` Արթուր Բաղդասարյան, Հովհաննես Մարգարյան, Գուրգեն Սարգսյան) օրենքի նախագծի հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու ժամկետը հետաձգել մինչեւ 60-օրով: 5. Կ-073-09.08.2007թ. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն) օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկվելու ժամկետը հետաձգել մինչեւ 30 օրով : 6. Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասով հետեւյալ օրենքների նախագծերը (նախագծերի փաթեթները) քննարկել երկու ընթերցմամբ (Ազգային ժողովի որոշման նախագիծը կցվում է):
1) Պ-183-29.11.2007թ. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», Պ-1831-29-11.2007թ. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (Հեղինակներ` Անահիտ Բախշյան, Արմեն Մարտիրոսյան). 2) Պ-256-28.04.2008թ. «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Հեղինակ` Տիգրան Թորոսյան). 3) Կ-248-31.03.2008թ. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն). 4) Կ-249-31.03.2008թ. «Անվավեր հիմնադիր փաստաթղթեր ունեցող բնակարանային կոոպերատիվների անդամների սեփականության մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն). 5) Կ-250-31.03.2008թ. «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն). 6) Կ-263-07.05.2008թ. «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն): 7. Ազգային ժողովի չորրորդ գումարման 3-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվող Պ-134-26.09.2007թ. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Հեղինակներ` Հովհաննես Մարգարյան, Արտաշես Ավոյան, Հեղինե Բիշարյան) օրենքի նախագծի վերաբերյալ դրական եզրակացություն չներկայացնել: 8 . Ընդունել ի գիտություն, որ Պ-126-13.09.2007թ. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (Հեղինակներ` Հովհաննես Մարգարյան, Արտաշես Ավոյան, Լարիսա Ալավերդյան, Արտյուշ Շահբազյան) ՀՀ օրենքի նախագիծն հեղինակի կողմից հանվում է շրջանառությունից:
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Դ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |